Աղաքսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Աղաքսակը կարված է կարպետի կտորից: Արտաքին երեսին շեղանկյունաձև նախշեր են, որոնց մեջ սպիտակ խաչեր են գործված, ներսում՝ քառաթերթ ծաղիկներ: Հիմնական գույներն են՝ կարմիր, կանաչ,սպիտակ, դեղին, դարչնագույն: Երկար վզի վրա շեղանկյան մեջ նույնպես խաչապատկեր է,իսկ դրա երկու կողմում հաստ թելերով գործված ականջներ են, որոնց մեջ հյուսքաձև թոկ է անցկացված: Հետևամասի կարպետի կտորի վրա գույնզգույն զոլեր են գործված: Եզրային հյուսվածքները պահպանված են, հենքատեղերը տեղ-տեղ քանդված են: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  45 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-235 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-134