Աղթամարի Ավետարանի մագաղաթյա թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթ, որի վրա պատկերված է կամարազարդ, ոճավորված բուսապատկերներով զարդարուն խորան, որի կենտրոնում մի գմբեթատիպ բացվածք է, որտեղ գրված է՝ Ավետարան ըստ Մարկոսի: Խորանից ցած բուսանախշերով գրված է. ‹‹Սկիզբն ավետարանի ....››: Առաջին ‹‹Ս›› տառը գրված է հրեշտակի և թևավոր կենդանու պատկերով, որոնք իրենց ձեռքերում բռնել են ‹‹Սուրբ գիրքը››: Թերթի աջ անկյունում վերից վար ձգվող թռչնապատկերներով և բուսանախշերով զարդարված լուսանցազարդ է՝ ծայրին խաչի պատկերով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/32 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274