Աղոթագիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի 360 թերթ: Կազմը՝ մուգ թանաքագույն թավիշ, ներսից երեսպատված՝ սպիտակ մետաքսե կտորով: Ունի արծաթե եզրագոտի՝ զարդարված խաղողի ողկույզի, տերևի և չորս հրեշտակների պատկերներով: Կազմերեսին՝ կենտրոնում, պատկերված է Քրիստոսի խաչելության տեսարանը, հակառակ երեսին՝ Աստվածամոր պատկերը: Ունի արծաթե ձևավոր անվանատառերի միահյուսմամբ պատրաստված փական: Ունի 50 գծանկար: Տիտղոսաթերթին. ‹‹ՊԱՐՏԵԶ ՀՈԳԵՒՈՐ››, ԱՂՕԹԱԳԻՐՔ ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՒԱՏԱՑԵԼՈՑ, ԳՐԱՏՈՒՆ Յ. ԱՇՃԵԱՆ, Ի ՏՊԱՐԱՆԻ Պ.ՅԱԿՈԲԵԱՆ, Կ. ՊՈԼԻՍ: Նյութը՝  թուղթ, թավիշ, մետաքս, արծաթ, բրոնզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ.Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Չափս՝  7.5*11 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5726 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-142