Աճյունասափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Աճյունասափոր , կարմիր անգոբապատ, փայլեցրած, օղակաձև նստուկով, գնդաձև իրանով, ներճկված վզով, կլորավուն դուրս փռված շուրթով; Ուսին պահպանվել է առյուծագլուխ ծորակը, որի երկու կողմերում կա մեկական միջանցիկ անցք, ուսի և վզի միացման մասով անցնում է ուռուցիկ գոտի: Իրանի վերին և ստորին մասերը զարդարված են օվալաձև խոշոր տերևների հայելային անդրադարձմամբ զարդանախշով: Նրանց միջանկյալ տարածությունը զարդարված է երկայնակի զուգահեռ 2 ակոսագծով, որոնց միջև՝ տարածությունը լցված է 2, 4 կամ 5 ուղղահայաց ներճկված գծիկների խմբերով: Ամբողջական, ծորակը վնասված, վերականգնված: Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.- 15 Բարձրություն (սմ)՝  38,5 Հայտնաբերման ժամանակը՝  1983 -1984թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/12