Աճյունասափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Աճյունասափոր, կարմիր, անգոբապատ, փայլեցված: Ունի ցածր օղակաձև նստուկ, գնդաձև իրան, լայն, միջին մասում ներճկված վիզ, դուրս փռված, ուղիղ կտրված շուրթ: Վզի և իրանի միացման տեղում արված է նեղ, ուռուցիկ գոտի: Իրանի վերին մասում արված են 3 միջանցիկ անցքեր: Ամբողջական, վերականգնված: Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  Բ.տր. - 13,5, հ. տր. - 11,5 Բարձրություն (սմ)՝  34 Հայտնաբերման ժամանակը՝  1983 -1984թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/1