Աճյունասափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Աճյունասափոր, ծիսական, 3 ցլագլուխ բռնակներով, կարմիր անգոբապատ, փայլեցված, օղակաձև լայն նստուկով, փքուն իրանով, կլորավուն, լայն դեպի ներս ճկված ու հորիզոնական դիրքով դրված ակոսավոր շուրթով: Իրանի վերին կեսը զարդարված է երկու հորիզոնական ակոսներով, որից վերև՝ շղթայաձև փորագիր զարդագոտիով, ուսին՝ ուռուցիկ գոտիով: Շուրթը զարդարված է երեք ցլերի գլուխներով, որոնք երկուական կոտոշներով են, ակոսավոր գծերով արված աչքերով և ռունգերով; Ամբողջական, 2 ցլիկները և իրանը վերականգնված: Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.-15, տր.-34 Բարձրություն (սմ)՝  38 Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/13