Ամառային օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայկական միահարկ ուղիղ տանիքներ ունեցող տներով մի գյուղ: Առաջին պլանում առվակ է հոսում, մի կենդանի ջուր է խմում, իսկ երկու կանայք կուժերը ուսերին քայլում են դեպի աջ: Դիմացը երեք կանաչ ծառեր, իսկ խորքում դեղնավուն սար: Կտավն ունի դեղնա-կանաչ ընդհանուր կոլորիտ: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  46,5 х 55 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-93 /Ժ-67