«Անահիտ Չարենցը Ե. Չարենցի տուն-թանգարանում» «Շրջադարձ» հեռուստահաղորդաշար, Հ1

«Անահիտ Չարենցը Ե. Չարենցի տուն-թանգարանում» «Շրջադարձ» հեռուստահաղորդաշար, Հ1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաերիզ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցազրույցը վարում է հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը: Անահիտ Չարենցը երկարատեւ բացակայությունից հետո հայրենիքում, այս հաղորդաշարում պատմում է. «Արյան կանչի եւ մի ներքին մղումով է, որ պետք է գնամ մի ճանապարհով, որը մոտ կպահի իմ հորը, նրա ժառանգությանը: Երկու կին շատ կարեւոր, ճակատագրական դեր են ունեցել հորս ձեռագրերի փրկության գործում: Փրկված անտիպ ձեռագրերը մագաղաթի էին նման: Առաջինն ինքն է վերծանել այդ մագաղաթները:.....« Հորս կենդանի դեմքը մի մշուշ է, որ չհիշած` մոռացել եմ»: Ա. Չարենցը հիշում է նաեւ մոր` 28-ամյա Իզաբելլա Չարենցի օրագրից մի հատվածի մասին` Աղասի խանջյանի այցը Ե. Չարենցի տուն` Թիֆլիս մեկնելուց առաջ, նշում, որ նրանք երկար զրուցել են, թեյ խմել: Հետո Չարենցը ճանապարհել է Խանջյանին մինչեւ շքամուտք` գլխահակ, շատ տխուր... Այդպես կարող էր գնալ մարդը` դագաղի հետեւից: Եվ 1936-ի հուլիսի 9-ին Թիֆլիսում սպանվեց Աղասի խանջյանը: Հաղորդումն ավարտվում է Ե. Չարենցի «Անվերնագիր» ստեղծագործությունից մի հատվածի ընթերցումով: Նյութը՝  տեսաժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Չարենցի տուն-թանգարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24.09.2003 Չափս՝  30 րոպե Նվիրատու՝  Անահիտ Չարենցից օպերատոր Վ.Կարապետյանի միջոցով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7499