Անձեռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա կապտավուն քառակուսի կտորից, եզրերին աղեղների երկու շարքից կազմված, մետաքսյա սպիտակ թելով գործված հելունագործ ժանյակ է: Անձեռոցի չորս անկյուններում թելքաշով ասեղնագործված են երկուական հավասարասրուն եռանկյուններ: Եռանկյունների եզրերին հարթակարով ասեղնագործված են փոքրիկ քառակուսիներ, իսկ մեջը քառակուսիներից կազմված ցանցկեն դաշտ է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաքս Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/88 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/88