Անձեռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա դեղնավուն քառակուսի հաստ կտորից: Եզրերը ծալված և ծայրերին ամրացված են մետաքսյա սպիտակ թելով գործված զիգզագաձև, ասեղնագործ ժանյակ: Անձեռոցի եզրերով անցնում է թելքաշով արված նեղ զարդագոտի, որին հաջորդում է լայն զարդագոտի, որի մեջ մետաքսյա սպիտակ թելով ասեղնագործված են խոշոր, լայն սյուներ, իսկ անկյուններում բուսանախշեր են: Դեպի կենտրոն ձգվում է թելքաշով արված զիգզագաձև նեղ զարդագոտի, որի չորս անկյունների քառակուսաձև պատկերի մեջ մեկական քառաթերթ ծաղկանախշեր են ՝ ասեղնագործված համրովի հարթակարով: Նույնատիպ ութ հորինվածքներ կան վերջին զարդագոտու մեջ՝ ձգված նրա ամբողջ երկայնքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաքս Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  36 Երկարություն (սմ)՝  36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/110 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/110