Աշխատանքային զգեստ - խալաթ՝ պատկանել է Ե. Քոչարին

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքային զգեստ-խալաթ: Կարված է աղյուսա-շագանակագույն վելվե կտորից: Զգեստը ուղիղ ձևվածքի է, ուսակարերով: Թևերը լայն ու ուղիղ: Թևաբերանը դեպի ներս է ծալված և դրա միջով անցնում է բամբակյա սպիտակ գույնի քուղ: Վզի բացվածքը կլորավուն է: Առջևում զգեստը երկփեղկանի է և փեշերը ամրանում են վզից մինչև ազդրամասը շարած մետաղյա գամիկների /кнопка/ միջոցով /6 հատ/: Կրծքամասում և թիկնամասում ունի կորագիծ /կոկետկա/, որ տեղից զգեստը համեմատաբար լայնանում է: Թիկնամասում ունի ուղղաձիգ սեղմոն: Առջևից աջ փեղկի վրա ունի վերադիր քառանկյունաձև գրպան /20x17սմ/: Զգեստը երկարափեշ է: Վերնամասը /առանց թևերի/ ունի կարմրա-աղյուսագույն մետաքսյա /արհեստական/ կտորից աստառ: Նյութը՝  Բամբակ, արհեստական մետաքս, մետաղ Չափս՝  երկ.՝ 120, թիկունքի լայն.՝ 38; թևի երկ.՝ 41, լայն.՝ 21 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 436 Բաժնեհաշվառանիշ՝  Կ.Ի.Ֆ. - 2