Ապարանջան ‹‹Տոնական›› զարդահամալիրի մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է հինգ սալիկներից, որոնք իրար միանում են ներդիր ձողաձև գամերով: Սալիկները սեղանաձև են, կենտրոնում ունեն ուղղանկյունաձև սադափե քարեր, որոնց շուրջն արծաթից բուսական զարդամոտիվներ հիշեցնող զարդանախշ է: Ապարանջանը եզրերում ունի փականներ, մեկ կողմում՝ ձողաձև, որի գլխիկին շեղանկյունաձև անհարթ եզրերով և նույնպիսի ներքին անցքով արծաթյա գլխիկ է: Վարպետ՝  գ. Հացագործյան Նյութը՝  արծաթ, սադափ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Քաշ (գր)՝  173.8 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6829/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-754