Ապենիններից մինչև Անդերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ապէնիններից մինչեւ Անդերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էդմօնդօ դէ Ամիչիս. Ապէնիններից մինչեւ Անդերը. Ֆրանսերէնից թարգմանեց Փիլիպպոս Վարդանեան. - Թիֆլիս, 1889, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարան, Օրբէլեան փողոց, տ. 1/2: Շապիկը բաց վարդագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննեսին Ֆիլիպից»: Նույն տեղում, նաև էջ 3-ի վերևի լուսանցքում կա «Амлик Туманянъ» մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Շապիկը խունացած և թեթև մաշված է, թերթերը՝ նույնպես: Հեղինակ՝  Ամիչիս Էդ. Թարգմանիչ՝  Վարդանյան Փ. Էջ՝  47 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/680