Առաջին կարգի մեդալ՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1943 թվականին Ստալինյան մրցանակի (որը հետագայում վերանվանվել է Պետական մրցանակ) հետ «Գայանե» բալետի երաժշտության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի առաջին կարգի մեդալ № 1948, որը հանձնվել է Ա.Խաչատրյանին 1943 թվականին «Գայանե» բալետի երաժշտության համար: Մեդալը կախված է հասարակ թիթեղից: Մեդալի դիմերեսին պատկերված է Դափնու ճյուղ և «Մուրճ և մանգաղ»: Դարձերեսին գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր» և № 1948: Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  378 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД -164