Առավոտը Ստավրինում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարի առաջին պլանում պատկերված են երկու շուն մուգ կանաչ գետնի վրա: Դրանցից մեկը կանգնած է, մյուսը՝ պառկած: Միջին պլանում՝ տնակ, հետևում վրան, նրա ձախ կողմում, քիչ հեռու մի այլ տնակ ծառի ետևում: Մեկ այլ, կլոր սաղարթամասով ծառ կա և հետին պլանում՝ ձախից: Հեռվում կապտավուն երկինք, աջում դեղին լիալուսին: Պատկերն ունի ընդհանուր կապտաշագանակագույն մուգ գունաշար: Ստորագրությունը՝ ձախ ներքևի անկյունում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  50 х 69 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-167 /Ժ-96