Ավ. Իսահակյանը Էջմիածնում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է բնության մեջ, նստած, մինչև կուրծքը: Աջ ձեռքով բռնել է ոտքերի մոտ դրված ձեռնափայտի գլուխը, ձախով բռնել է աջ թևի բազուկը, երևում է թևքին կապած կլոր ժամացույցը: Հագին մուգ կտորից կոստյում է, ժիլետ: Կոստյումի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանը: Երևում է բաց գույնի, գծավոր կտորից վերնաշապիկիը, մուգ գծավոր փողկապ: Գլխին՝ լայնեզր գլխարկ, որի տակից երևում են խռիվ մազերը: Բեղն ու մորուքը՝ ալեխառն: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Լուսանկարի չորս կողմից մաքուր, սպիտակ 1,5 -2,5սմ լայնության եզր: /Այս մասում տես՝ Վ.Հարությունյան. Անմոռաց հանդիպումներ, եր., 1998.էջ 59/: Հեղինակ՝  Վարազդատ Հարությունյան /ճարտարապետ/ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  16,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ., հունիս Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 37 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 29