Ավ. Իսահակյանը իրեն հյուր եկած հայ և ռուս գրական մարդկանց հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Իսահակյանի առանձնատան՝ պարտեզ տանող աստիչանների վրա տարբեր հարթություններում կանգնած: Իսահակյանը կանգնած էվերևից՝ երկրորդ շարքում, կենտրոնում, երևում է մինչև կուրծքը, դիմացից, գլխի առաջամասը ճաղատացած:Հագին սև կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ: Պիջակի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանն է: Լուսանկարում՝ Հր. Քոչար, Ռոբերտ Խաչատրյան. Ստ. Զորյան, Վերա Բրայնինայ, Դ. Դեմիրճյան, Վերա Սմիրնովա, տիկ. Սոֆիկը՝ քրոջ և փոքրիկ Ավիկի հետ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6908