Ավ. Իսահակյանը կնոջ՝ տիկ Սոֆիկի և փոքրիկ Ավիկի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը կնոջ՝ տիկ Սոֆիկի և փոքրիկ Ավիկի /թոռը/ հետ Պլեխանովի փողոցի իր առանձնատան աշխատասենյակում: Իսահակյանը նստած է բազկաթոռին, թևերը բազկաթոռի բազրիքներին, ձախ ոտքը աջին գցած, գրեթե կիսադեմ: Հագին բաց գույնի, գծավոր կտորից կոստյում է, բաց գույնի գծավոր վերնաշապիկ, մուգ փողկապ: Պիջակի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանն է: Նրա հետևում, ձեռքերը բազկաթոռի հետևի թիկնակին դրած կանգնած է տիկին Սոֆիկը՝ ամառային ծաղկավոր զգեստով: Իսահակյանի կողքին, թեքված նստած է Ավիկը: Հեղինակ՝  Անդրանիկ Քոչար Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  12,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6773 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ565