Ավետիք Իսահակյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավետիք Իսահակյան: Լուսանկարված է մինչև կուրծքը, 3/4 թեքությամբ: Հագին սև կոստյում է, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ և մուգ ու բաց գույնի լայն գծերով փողկապ՝ խոշոր հանգույցով: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Մազերը՝ նոսր, բեղերն ու մորուքը՝ ալեխառն: Լուսանկարն ունի մոտ 3,5 սմ լայնության պասպարտու: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Խանդիկյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,2 Երկարություն (սմ)՝  24,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Նիկ. և Շ. Իսահակյանններ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 71 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 61