Ավ.Իսահակյանը Գրողների տան իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է սեղանի առջև նստած, հեռախոսով խոսելիս, դիմացից, մինչև կուրծքը: Հագին՝ մուգ կոստյում: Հայացքը՝ վար, մազերը՝ հետ սանրած, նոսր, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Սեղանին գրքեր, թղթեր, հեռախոս, որի ընկալուչը բռնել է ձախ ձեռքով, աջը՝ խոսելատեղի վրա: Ձախ թևին՝ ժամացույց: Աջ լամբակին՝ մեդալի վերին՝ ժապավենի մասը: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Լուսանկարն ունի սպիտակ, անհավասար լայնություններ ունեցող մասեր, որ ներքևում կազմում է 8,9սմ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  14,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Նվիրատու՝  Բելա Իսահակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 118 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ103