Ավ.Իսահակյանը, երգիչ Ավագ Պետրոսյանը և Հասմիկ Տեր-Ստեփանյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանը, երգիչ Ավագ Պետրոսյանը և Հասմիկ Տեր-Ստեփանյանը: Լուսանկարված են բնության գրկում, կանգնած, մինչև կուրծքը: Իսահակյանը ձախից առաջինն է, կիսադեմ: Հագի գծավոր կտորից մուգ կոստյում, ճերմակ վերնաշապիկ, փողկապ, վրան՝ քորոց: Գլխին լայնեզր, ֆետրե գլխարկ: Լուսանկարված են խոսելիս: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  18 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նոյեմբեր, 1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 289 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ268