Ավ.Իսահակյանը Մ.Սարյանի, Գ.Դավիդյանի /Զեյթունցի/ և մի հոգևորականի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են թույլ լուսավորված սենյակում, նստած: Ձախից առաջինը Իսահակյանն է, երևում է մինչև գոտկատեղը, 3/4 թեքությամբ, աջ ձեռքը՝ ծալած, մատները բռունցք արած: Հագին մուգ կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, մուգ, վարդագույն փողկապ: Մազերը՝ նոսր, հետ սանրած, բեղերը՝ սև, մորուքը՝ սպիտակ: Նրանից աջ բարձր թիկնակով, ոճավոր աթոռ է, ձախ կողմում նստած են Զեյթունցին և Մ. Սարյանը: Ավելի ձախ /լուսանկարի աջ կողմում/ կանգնած է վեղարավոր մի հոգևորական, որ հազիվ է երևում: Սենյակում կա նաև փշատերև մի բույս: Գունավոր լուսանկար: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  13,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 129 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ114