Արարատ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բանաստեղծական հայտնի տաղի ոգեշնչմամբ գեղարվեստական դիպուկ ստեղծագործություն է, որով հեղինակը յուրովի հավերժացրել է երկու պոետների /Չարենց և Իսահակյան/ բարեկամությունն ու նվիրումի թեման: Բաց, կապտաթույր, հարթ քսվածքով լուծված միջավայրից տարորոշվում է Մեծ Մասիսի գագաթը՝ ձյան արևափայլ առկայծումներով: Պաստելային գույների իրար լրացնող երանգավորումներով պատկերված է լեռնագագաթի տեսլանման զանգվածը, որի ռելիեֆային առանձնահատկությունները ընդգծվում են քսվածքի համեմատաբար թանձր եզրագծերով: Աշխատանքն իր կատարման ոգեղենությամբ լիովին համապատասխանում է Արարատի պոետական նկարագրությանը: Հեղինակ՝  Մհեր Աբեղյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  30x38 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 923