Արձանախումբ մարդու և առյուծի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ Բնօրինակի անվանում՝  «Առյուծաձև Մհեր» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մարդու և առյուծի արձանիկները ամրացված են իրենց առանցքի շուրջ պտտվող հարթակների վրա: Զինված մարդը գլխին կամարաձև ելուստներով սաղավարտ ունի, իսկ ուսակալը, որից ամրացված է ձախ թևատակի կապարճը, զարդարված է գալարներով: Գալարներով է զարդարված և գոտին, իսկ ձախ ձեռքին ամրացված շրջանաձև վահանը զարդարված՝ ուռուցիկ շրջաններով ու դրանից ձգվող ճառագայթներով: Մարդը բարձրաճիտ կոշիկներով է, աչքերը՝ երկնագույն շախախով ընդելուզված: Նույն կերպ նաև առյուծի աչքերն են, իսկ բաշը կամարաձև ելունդագոտիներով: Ներքևից աջ ու ձախ բարձրացող թևերի ծայրերին թռչունների արձանիկներ են: Մարդը պատկերված է երկսեռ վիճակում: Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, N 4 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XIV-XIII դդ. Նյութը՝  բրոնզ Տրամագիծ (սմ)՝  10 Բարձրություն (սմ)՝  24 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1978 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  266/24 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-6