«Արշալույս»-14/4415/., «Հեղափոխության մեծ երգիչը», «Տերյան և Չարենց»էջ` 4-րդ

«Արշալույս»-14/4415/., «Հեղափոխության մեծ երգիչը», «Տերյան և Չարենց»էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի 4-րդ էջի նյութերը նվիրված են Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակին: Վ. Հովսեփյանի «Դեմքն այնքան պայծառ» հոդվածը «Հեղափոխության մեծ երգիչը» խորագրի ներքո է, որտեղ գրում է.«....Թվում է , թե ազդեցություններ են` ֆրանսիական պառնասիրստներից, թե Մայակովսկուց, Վ. Տերյանից, թե Սայաթ-Նովայից, ռուս սիմվոլիստներից, թե Սիամանթոյից: Բայց ինքնուրույն է, ամենուրեք` Չարենցը»: Վարդ Ղազարյանն իր հոդվածում անդրադարձել է Տերյան-Չարենց առնչություններին: «Չլիներ Տերյանը ես ես չէի լինի»,- ասել է Չարենցը: Հ. Սուրխաթյանը ասել է.«Չարենցը բնական շարունակությունն է Տերյանի»: Որտեղ կանգ առավ Տերյանը, այնտեղից սկսեց Չարենցը,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վիկտոր Հովսեփյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2246 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 5553