«Արտասահմանյան գրականություն»-3, թարգմանություն հոլանդերենից հայերեն-8 բանաստեղծություն

«Արտասահմանյան գրականություն»-3, թարգմանություն հոլանդերենից հայերեն-8 բանաստեղծություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Եռամսյա հանդեսի խմբագիրն է Սամվել Մկրտչյանը: Հասմիկ Չարենցը ծաղկաքաղ է ներկայացրել հոլանդացի ականավոր բանաստեղծ, գրող, հրապարակախոս եվ թարգմանիչ Խերրետ Կոմրայի 1999-ին հրատարակած «Բոլոր բանաստեղծությունները` մինչեվ երեկո» ժողովածուից 8 բանաստեղծություն` «Հակակշիռ», «Արտացոլանք», «Բեմերի վրա» շարքից», «Լռություն», «Լուռ սեր», «Փոխակերպություն», «Հեռավոր երկրում», «Վամպիրը եվ գերեզմանափորը կամ հնահավաքը եվ մահվան սուրհանդակը` առաջին երկրորդ, երրորդ»: Էջ` 84-89: Լամինացված սպիտակ թղթե կազմին սեվ ու կապույտ գույնի տառեր են, սեվի ու նարնջագույնի համադրությամբ դեմք` ուսերին թափված մազերով: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Թարգմանիչ՝  Հասմիկ Չարենց Նյութը՝  լամինացված թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7631