Ափսե դեկորատիվ. լուսանկար՝ Ավ.Իսահակյանը և Արաքսյա Էդիլյանը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ափսե՝ դեկորատիվ, դարչնագույն եզրակողով: Կենտրոնում՝ Ավ.Իսահակյանի և Արաքսյա Էդիլյանի լուսանկարը: Առջևի պլանում Իսահակյանն է՝ նստած, բաց գույնի գծավոր պիջակով, թեթևակի ժպտում է: Հետևի պլանում Էդիլյանն է կանգնած, կրծքավանդակով հպված Իսահակյանի ուսին: Էդիլյանը սպիտակ գույնի վերնաշապիկով է, մուգ գույնի վերնազգեստով: Լուսանկարին գունային ֆոն է տրված: Արտադրողի անվանումը՝  Թբիլիսիի պլաստմասսե իրերի գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Նյութը՝  Պլաստմասսա Տրամագիծ (սմ)՝  24,1 Բարձրություն (սմ)՝  2 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8734