Ափսե (երեք առարկաներից բաղկացած կոմպլեկտից)

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով, ամբողջ դաշտով, պատկերված կոմպոզիցիա է՝ երկու նստած ֆիգուրներից, պայմանականորեն երկնագույն, մոխրագույն ֆոնի վրա: Դեղնականաչ գույնի խոտի վրա բարակ, մանր սաղարթով, սուր շագանակագույն ճյուղերով ծառերի միջև պատկերված են երկու նստած ֆիգուր: Ձախ կողմում երիտասարդ կին է՝ վարդագույն, նարնջագույն երկար զգեստով և սպիտակ շապիկով, դեղին գլխարկով թեթևակի թեքված գլխով, ձախ ձեռքը տարել է դեպի դեմքը, իսկ աջ ձեռքը իջեցրել է դեղին, շագանակագույն բարձր բռնակով զամբյուղի վրա: Աջից մուգ մազերով երիտասարդ տղամարդ է, կարճ, մետաքսե, բաց մանուշակագույն տաբատով, թեթևակի դեղին, շագանակագույն տաբատաբաճկոնով, սպիտակ, ժանյակազարդ օձիքով շապիկով և մանժետ վրայից, աջ ոտքը ցածրակրունկ կոշիկով և սպիտակ գուլպայով է, սևահեր գլուխը թեքել է դեպի կինը: Կոմպոզիցիան դեկորտիվ շրջանակի մեջ է՝ ներքևի ֆրիզը բրգաձև է բաղկացած է ողկույզներից, ներքևում հատվածը վարդյակներ են և տերևներ, վերևից և ներքևից սև, կանաչ և մոխրագույն եռանկյունիներ են ոսկեգույն երիզի մեջ վեց հարթ կիսաշրջանների մեջ: Արտադրողի անվանումը՝  Կուզնեցովների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, Դուլյովո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1899 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -352