Աքցան

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի աքցան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է աշխատող մասից՝ շուրթերից, իրանից՝ երկու մասերի միացման հատվածից և թևերից: Շուրթերը քառակող են, անքարթ, կենտրոնում ունեն ուղղնկյունաձև կտրվածքներ. իրար միանալիս կազմում են ուղղանկյուն: Բռնակները տափակ են՝ լայնակի կտրվածքում՝ ուղղանկյուն: Ծայրերում դրսից շեղ կտրված են, ներսից ունեն անկյունաձև փորվածքներ /իրար միանալիս կազմում են շեղանկյուն/: Թևերին հագցված է մետաղալարից պատրաստված օվալաձև շարժական օղ: Մի թևին կա լատինատառ գրություն՝ «LHUGONIGT-TISSOT», քիչ ներքև՝ «T» տառը /արտադրող ֆիրման/: Երկարություն (սմ)՝  11.5 Նյութը՝  պողպատ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Բարձրություն (սմ)՝  իրան՝ 0.7 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/168 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628