Բազկաթոռ ( բազկակալները չեն պահպանվել)

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն՝ կարմրավունի երանգով՝ բարձր, փայտյա թիկնակին բուսանախշով (ծաղիկը՝ երկար, փարթամ տերեւներով) բազկաթեռ է: Թիկնակի կենտրոնն ու նստելատեղն պաստառված են շագանակագույն կաշվով, որը եզրափակում է նեղ, կաշվե երիզը՝ մետաղյա բրոնզագույն գամերով ամրացված: Բազկակալներն հանված են, մնացել են միայն համապատասխան տեղերում անցքեր: Թիկնակի ներքեւի փայտե 4 ձողիկների չափը՝ 12սմ x2սմ, նստատեղի տակ, աջ եւ ձախ կողմերի փայտե չափսը՝ 43սմ x3սմ: Առջեւ ոտքերը՝ 4.5սմ x43սմ, ետեւի ոտքերի չափը՝ 107սմ: նստատեղը շեղ է, կաշին՝38սմ x31սմ, թիկնակի կաշվի չափը՝ 26սմ x35սմ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1573 102 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ4223