Բազկակալ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բազկակալն օվալաձև է՝ կազմված զիգզագաձև մակերեսով մետաղալարերից, որոնք երկկողմանի օղակների միջոցով խիտ շարքերով հավաքված են վարդագույն թելից պարանի վրա: Հնդիկների, ինչպես նաև մեր՝ հայերիս սովորություններում բազկակալի հետ բազուկին է կապվել աղոթքի տեքստ, որը զորություն է տվել տիրոջը: Այսպես են վարվել հատկապես հեռավոր և վտանգավոր ճամփորդության մեկնելիս: Բազկակալը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  6 x 13 սմ Քաշ (գր)՝  188,6 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-55