Բազմոց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Բազմոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բազմոց բանաստեղծի հյուրասենյակի կահույքի հավաքածուից, հղկված, կարմրափայտի նմանությամբ: Նստատեղը երկրաչափական սեղանի նման, անկյունները՝ կլորավուն, հյուսկեն ծղոտից, թրը մաշված և պոկված է: Ոտքերը և հենակները կլոր ճկված փայտից: Ոտքերը ներքևի մասում ավելի բարակ են և առաջ թեքված: Հենակները մոտ են նստատեղին և ներսի կողմից ամրացված են չորս ոտիկներով: ՈՒնի բազկակալներ, որոնք մի կողմով ամրացված են թիկնակին, մյուս կողմով՝ նստատեղի կողին: Բազկակալի վրա ամրացված է վրադիր երկարավուն տախտակ, զարդարված գծավոր պարզեցված նախշերով: Թիկնակները զարդարված են վերևի մասում կտրված, հովհարաձև բացված տերևների նման ոճավորված յոթ շրիշակներով: Շրիշակների վրա նեղ փողրակներ և օղակներ են, ներկված բրոնզով: Հովհարները նստած են զուգափայտերի վրա, վերևում հենվում են 2 սմ հաստությամբ գոգավոր, հորիզոնական ցողունով ջրաշուշանի փորագիր նկարով տախտակի վրա, որը պատված է բրոնզով: Այս նկարը կրկնվում է բոլոր թիկնակների վրա և ոտքերի վրա՝ ավելի պարզեցված: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 96, 25/XII-1963 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  նստատեղի` 46 Երկարություն (սմ)՝  թիկնակի` 120, նստատեղի` 110 Բարձրություն (սմ)՝  թիկնակի` 94, նստատեղի` 48 Նյութը՝  փայտ, ծղոտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  457/7 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 505