Բակ: Էտյուդ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հին Երևանի մի բակ (նկարչի տան բակը): Առաջին պլանում՝ ցածր պարսպի աջից և ձախից ծաղկած եղրևենիներ, ձախում՝ կապտավուն սյուներով պատշգամբ: Պարսպի միջից բացվող ճանապարհին, բակի ներսում՝ կարմրավուն երկար հագուստով մի կին: Հետին պլանում՝ ծառեր, դրանցից հեռու դեղնավուն տնակներ, ապա՝ հորիզոն կազմող լեռնագիծ և երկինք: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ հայերեն և ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էրիվան, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922 Նյութը՝  Կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  34 х 42սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-117/ Ժ-80