Բանաստեղծություն «Ողջույն ամենքին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշակերտական տետրի թերթ է՝ բաղկացած 4 էջից: Գրված է առաջին, 3-րդ և 4-րդ էջերը: 2-րդ էջը մաքուր է: Առաջին և3-րդ էջերին չորս քառատող է գրված, 4-րդ էջին՝ երկու քառատող, ամիս, ամսաթիվ և ստորագրություն: 4-րդ էջի առաջին տողը գրված է կիսատ և մատիտով վրան գիծ է քաշված: Նույն տողը՝ որպես քառատողի առաջին տող, ամբողջությամբ գրված է ներքևում: 3-րդ էջի 7-րդ տողի մեկ բառը՝ սիրով, գրված է լուսանցքում: Տեքստը մատիտագիր է: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, մատիտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Էջ՝  4 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1600