«Բանվոր»-184/15,951/.,Ռ. Փաշայան, «Համալրվում են ցուցանմուշները» էջ` 2-րդ

«Բանվոր»-184/15,951/.,Ռ. Փաշայան, «Համալրվում են ցուցանմուշները» էջ` 2-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը «Ե. Չարենցի տուն-թանգարանում» խորագրի ներքո ներկայացնում է ՉՏԹ 1982թ. ձեռքբերումները, հատկապես Բաքվի գրասեղանի, Չարենցի մի բանաստեղծություն` նվիրված Գ. Աթաբեկյանի հիշատակին, մի լուսանկարի պատմությունը, Բաքվի «Կոմունիստ» հայկական թերթի խմբագրությունում եղած գրասեղանը 1982-ին հանգրվանել է ՉՏԹ-ում, որի վրա Չարենցը մի կարճատեւ ժամանակ աշխատել է: Այդ գրասեղանը պատկանել է Բաքվի հունական հյուպատոսությանը, որի տեղափոխելուց հետո այն բաժին է ընկել վերը նշած խմբագրությանը: Գրասեղանը քանդակազարդ է, գեղարվեստորեն ձեւավորված: Աթաբեկյանին նվիրված բանաստեղծությունը «Նրան ու աշխարհին» խորագրով է, տպագրվել է «Կոմունիստ»-ի 1925-ի 107-ում.17.05: Այն հետագայում այլեւս ոչ մի տեղ չի տպագրվել: ՉՏԹ տնօրեն Ն. Բաղդասարյանը պատմել է նաեւ «Լավ Ելենային հիշատակի համար` Չարենց 1929-6-8, Կիսլավոդսկ» մակագրությամբ լուսանկարի մասին, որը նվեր են ստացել ե. Չարենցի ծննդյան 85-ամյակի օրը` մարտի 13-ին: Ելենան Չարենցի Կարսի ընկերներից մեկի կինն է: Առաջին էջի վերին ձախ եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3155 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6374