«Բարեկամություն»-15 /4280/., Հաղորդագրություններ: «Արդիականության մեծ բանաստեղծը» էջ` 3-րդ

«Բարեկամություն»-15 /4280/., Հաղորդագրություններ: «Արդիականության մեծ բանաստեղծը» էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ադրինֆորմ- Արմենպրեսի հաղորդագրությունը հայ մեծ բանաստեղծ Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված Բաքվում դերասանի տանը կազմակերպված գրական-գեղարվեստական երեկոյին է վերաբերում: Չարենցի մասին խոսք են ասել բանասիր. գիտ. դոկտոր պրոֆեսոր Միրալի Սեիդովը, Սուլեյման Ռուստամ , Ս. Գրիգորյանը, Դ. Գեվորգյանը: Երեկոյին ռուսերեն, ադրբեջ. եվ հայերեն հնչել են Ե. Չ-ի ստեղծագործություններից եվ նրան նվիրված ստեղծագործություններ: «Չարենցյան ընթերցումների երրորդ գիրքը» հրապարակումը Երեվանի պետհամալսարանի հրատարակած Չարենցի հարուստ ժառանգության մի շարք կողմերը լուսաբանող եվ նորովի մեկնաբանություններ տվող երրորդ գրքին է վերաբերում: Գ. Անանյաննիր զեկուցման մեջ նշում է, որ սովետական գրականությունը սկզբնավորող մեծ երախտավորողներից է Չարենցը,մեկը նրանցից, որոնցով չափվում է տվյալ ժողովրդի հոգեվոր թռիչքների սահմանը: Անդրադառնալով ՉԱրենց բանաստեղծի գրական ուղուն` հասնելով մինչեվ «Գիրք ճանապահ»-ին, Անանյանը նշում է, որ նա նաեվ իր ` բանաստեղծի մինչեվ գալիքի խիզախ ճամփորդները: Կյանքի փորձով ու խոհով նաեվ տառապանքով իմաստտնացած բանաստեղծը զրույց է բացում անցած սերունդների մասին` ներկան բացատրելու գալիքի լուսավոր ուղիները հայտնաբերելու միտումով: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2314 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5574