Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է՝ բամբակյա կտորից, երկու նեղ եզրերին կարված է ժանյակե երիզ: Կենտրոնում թելքաշ տեխնիկայով ասեղնագործված է կլորավուն եզրերով օվալաձև շրջանակ, որի մեջ երկու դիմահայաց հրեշտակների պատկերներ են: Կենտրոնական զարդանախշը եզերող ուղղանկյուն շրջանակի անկյուններում ասեղնագործված են երեքական քառաթև աստղանախշեր: Վարպետ՝  Լուսինե Չինկեզյան Լայնություն (սմ)՝  37 Երկարություն (սմ)՝  100 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948-49 թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2741/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1182