Բացիկ-նամակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Փոստ-քարտ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսին պատկերված է կենցաղային տեսարան: Տան առջև կանգնած է մեկ տղամարդ, երկու կին և չորս երեխա: Վերին աջ և ձախ անկյուններում՝ ‹‹Карачаевская сакля Une maisonette de Caratschaeff. Кавказскiе Типы Types de Caucase››: Դարձերեսին ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված է՝ «Всемирный почтовый союзь. Россiя. Union Postale Universelle Russie Открытое Письмо.-Carte-Postale, для письма, для адреса...»: Հասցե գրելու հատվածում ունի հայերեն գրություն՝ ‹‹ Սիրելի քույր Փիփրոն! Շնորհավորում եմ քո անվանակոչությունը....Լևոն Քյուրքչյանց 22.10.1910թ.››: Ունի փակցված կարմիր գույնի նամականիշ, երեք կլոր կնիք: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Լայնություն (սմ)՝  13.8 Բարձրություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7376/37 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-246