Բիթլիսցի կնոջ դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գեղադեմ, սլացիկ երիտասարդ հայուհի՝ ավանդական գունագեղ հագուստով: Գլխին կրում է արծաթյա թասակ, որի ամբողջական պատկերը ներկայացված է հենց դիմանկարի կողքին, ավելի մեծ չափերով: Քունքամասերում երևում են արծաթյա քունքակախիկների նմանօրինակները: Պարմանուհին հագել է դեղնա-կանաչավուն նրբերանգների գծանախշերով զարդարուն երկարափեշ վերնազգեստ՝ թեզանիքները ետ ծալած: Զգեստի վերնամասը հարդարված է եռանկյունաձև կրծքազարդերով: Գոտկամասում երևում է իրանի շուրջը մի քանի անգամ փաթաթած գոտին՝ դեղնա-շագանակագույն նրբերանգի, որը տեղ-տեղ ընդմիջված է կապույտ գծաշերտով:Արծաթյա թասակը շրջանաձև է, կենտրոնական մասը՝ շրջաններով և եռանկյունաձև զարդանախշերով գեղազարդված: Ճակատամասին հարող հատվածը հարդարված է կախիկների կիտ շարանով: Նկարիչ՝  Վ. Սուրենյանց Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Նյութը՝  ստվարաթուղթ, գուաշ Լայնություն (սմ)՝  26 Բարձրություն (սմ)՝  36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/5 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14