Բլուլ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկար, բաց, ուղղաձիգ փող, որը փչանցքի մասում ուռուցիկ-գմբեթաձև է: Դրանից ներքև՝ փողի հիմքի վրա, կա 2 ուռուցիկ եզրագոտի, որից ներքև՝ փողի երեսի մասում բացված է 8, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի ծայրի մասում՝ աջ և ձախ կողմերից բացվում են մեկական օժանդակ անցքեր՝ ձայնը կարգավորելու նպատակով: Նվագելիս բլուլը քիչ թեք են բռնում՝ բերանը նմանեցնելով սուլիչի, վերջինիս վրա կան 2 զույգ ուռուցիկ եզրագոտի, որոնց միջև բացված են օժանդակ անցքեր: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  60.5 Տրամագիծ (սմ)՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4730/6 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-121