Բուկլետ «Արամ Խաչատրյան»՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին, Խաչատրյանի ընծայագրով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Բնօրինակի անվանում՝  "Арам Хачатурян" Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  "Բուկլետում ներկայացված են Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Ջութակի կոնցերտը, «Սպարտակ» բալետը, կոնցերտ-ռապսոդիաները, նրա մանկավարժական, դիրիժորական գործունեությունը և ստեղծագործություններն արտերկրում: Տիտղոսաթերթի վրա Ա.Խաչատրյանի ռուսերեն ընծայագիրն է՝ իր դպրոցական ընկեր Կոստանտին Լյուբարսկուն.«Թանկագին ընկերոջս՝ Կոստյա Լյուբարսկուն, թանկ հիշողություններով.Արամ Խաչատրյան, Թբիլիսի, 1963թ. նոյեմբերի 21»: " Նյութը՝  Տպագրական թուղթ, ընծայագիրը` կապույտ թանաքով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. թերթ՝  18 Նվիրատու՝  Կոնստանտին Լյուբարսկի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1613 Բաժնեհաշվառանիշ՝  МЛР-172