Բռնիչ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Կտորե բռնիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա մոխրագույն քառակուսաձև կտորից: Աստառված է մետաքսյա կանաչավուն կտորով: Վրան Մարաշի «հյուսած կար» տեխնիկայով ասեղնագործված են բուսանախշեր: Կենտրոնում խաչաձև հիմքով, կլորավուն տեսք ունեցող դեղնավուն պատկեր է, որն առնված է քառակուսաձև պատկերի մեջ: Քառակուսու չորս անկյուններում կարմիր խաչահիմք ծաղկանախշեր են: Դեպի բռնիչի անկյունները ասեղնագործված են ոճավորված եռանկյունաձև բուսանախշեր: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  16 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարաշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/171 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085