Բռնիչ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Կտորե բռնիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է թավշյա սև կտորից, ունի քառակուսաձև տեսք: Վրան Մարաշի «հյուսած կար» տեխնիկայով ասեղնագործված են բուսանախշեր: Կենտրոնում խաչաձև հիմքով, կլորավուն տեսք ունեցող դեղնավուն պատկեր է, որն առնված է քառակուսաձև պատկերի մեջ: Քառակուսու չորս անկյուններում կարմիր խաչահիմք ծաղկանախշեր են: Դեպի բռնիչի անկյունները ասեղնագործված են ոճավորված ,եռանկյունաձև բուսանախշեր: Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  20 Նյութը՝  թավիշ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարաշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին քառորդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/27 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085