Բրածո սառցադաշտային փղի կմախք

Բրածո սառցադաշտային փղի կմախք

Թեմա՝  Նյութեր Ենթաթեմա՝  Կենդանական Տեսակ/ժանր՝  Բրածո/ֆաունայի նյութեր Թանգարան՝  ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանության թանգարան Նկարագրություն ՝  Բրածո սառցադաշտային փղի կմախք (Elephas Trogontherii Pohl.): Հասակը՝ վերին պլեյստոցեն՝ 0.7-0.6մլն տարի), Ներկայացված է բազում մնացորդներով` ժանիք, ստորին ծնոտ, ողեր, ուսոսկր, ազդրոսկր, կոնքոսկր, ազդրոսկրի մի քանի գլխիկներ, սեղանատամներ: 1942թ.-ի ամռանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանի գիտաշխատող Ա.Ա. Ասատրյանի նախաձեռնությամբ Լենինականի թանգարանից տեղափոխվեցին ֆաունայի մնացորդները (նախապատմական փղի սեղանատամներ, ողեր, ստորին ծնոտ, ձիու մնացորդներ, ռնգեղջյուրի ստորին ծնոտ): Գտնված մնացորդների հիման վրա Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում 1948-1949թթ.-ի ընթացքում արձանագործ Ա. Պողոսյանի կողմից վերականգնվեց Elephas trogontherii կմախքը: Ըստ Լ. Ավագյանի Հայտնաբերման վայրը՝  ք. Գյումրի, նախկին <<Կազաչի պոստ>> կոչվող արվարձան: Լայնություն (սմ)՝  297.0 Երկարություն (սմ)՝  520.0 Բարձրություն (սմ)՝  330.0 Նյութը՝  Ոսկոր, գիպս Հայտնաբերման ժամանակը՝  1927-1928թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՇ1