Գ. Սարյան «Միջօրե»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գ. Սարյան «Միջօրե» Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Միջին չափսերի գիրք է բաց դարչնագուն կազմով: Կազմին արևի սիմվոլիկ պատկերն է, որը ճառագայթներ է ցրում ամեն կողմ: Հեղինակի անունը և ազգանունը գրված է ճառագայթացիր արևի վերևում, գրքի վերնագիրը` փոքր-ինչ ներքևում: Ավելի ցած ժողովածուի հրատարակության տարեթիվն է: Կազմի ներսի էջերը ձևավորված են: Ձախ էջի շատրվան աղբյուրի մոտ խոնարհ կանգնած կնոջ պատկերն է, աջում՝ գիշերվա երկնակամարում փայլող լիալուսինն է, որից լուսավորված սաղարթներով մենավոր ծառ կա գետափին: Նկարազարդման հեղինակը Հովհ. Շավարշն է, մակագրությունը արված է նկարազարդման վրա: Նույնի ձեռքի աշխատանքն է Գեղամ Սարյանի դիմանկարը մատիտով արված, որի վրա խփված է Ստեփանավանի քաղ. գրադարանի կնիքը: 229 էջանոց այս ժողովածուի ոչ մի էջին չկան նշումներ, ընդգծումներ և մակագրություններ: Հեղինակ՝  Գեղամ Սարյան Էջ՝  219 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 Չափս՝  14 * 20,5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  17