«Գանեշա» /կամ Գանապատի/ աստված

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կրոնական Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գանեշան հնդկական դիցաբանությունում Շիվայի շքախումբը կազմող ստորին աստվածությունների տիրակալն է: Պատկերված է պատվանդանի վրա նստած դիրքով: Մի ոտքը առջևում ծալապատիկ է, մյուսը ծնկից ծալված և կախված ներքև: ՈՒնի չորս ձեռք, երկուսը բարձրացրել է վերև, երկու ձեռքում աղեղի նման բռնել է երկու միանման երկարավուն առարկա՝ կարծես ստեղծելով պսակ: Մյուս երկու ձեռքը բազուկներով հենել է ծնկներին: Աջ ձեռքի ափը ուղղահայաց դեպի դուրս բաց է, մյուսը՝ կիսափակ: Գլուխը փղի է, ճակատին՝ ապարոշ: Կնճիթը ծալվում է դեպի աջ: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Օճառաքար Լայնություն (սմ)՝  11,6 Երկարություն (սմ)՝  7,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10331