Գարնիտուր (սեղան, երկու աթոռ)

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Սեղան Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  (Դ-5). Սեղան է՝ բաց շագանակագույն փայտից (ընկուզենի): Սեղանի սեղանածածկը միանում է ցառգային և դառնում ոտք: Սեղանի ոտքերը ճկված են հիմքում, միանում են երկու քնարաձև ոլորախտույտներով հարթ հիմքին: Ոտքերը S-աձև են, բուսական զարդանախշերով, որոնք հատուկ են նեոռոկոկո ոճին: Ցառգայի կենտրոնում ոճավորված խեցի է՝ճյուղավորված ականթի տերևներով: (Դ-6,7). Աթոռ է՝ փայտից, բրոնզեջրված, որի ոտքերը թեթևակի ճկված են, իսկ ծեփակերտը (лепнина) ոճավորված է բարձր ռելիեֆի տեխնիկայով արված տերևներով է և մանր ծաղիկներով: Նստարանը բարձր է պաստառապատված կանաչ գույնի մետաքսե գործվածքով՝դեղին-օքրայագույն ոճավորված ծաղիկներով և փոքր-ինչ ուռուցիկ մուգ կանաչ տերևներով: Ոտքի հիմքի մոտ՝արտաքին կողմից նեղ, երկար ականթի տերևներ են: Անկյուններում լայն ականթի տերև է՝աթոռի նստատեղի հետևի մասում զարդ է, որը հիշեցնում է նեղ ծալքավոր դրոշի հատված, մեծ ֆեստոնով կենտրոնում: Աթոռի մեջքը միացված է նստարանին երկու մասում՝ շարունակելով դառնում է ոտք: Ոչ բարձր հենակները զարդարված են բարձր ռելիեֆի տեխնիկայով արված՝ ականթի տերևներով վեր ճկված գագաթներով, մանր ծաղիկներով, ծաղկած վարդերի փնջով, նեղ տերևներով և ցողուններով, ինչպես նաև հարթ գործվածքի տեսքով: Հենարանի վերին մասը ունի սրտաձև-քնարաձև տեսք: Ուրվագծերը փափուկ են և կլորավուն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-241, 242