«Գարուն»-8., «Երրորդ կյանք կամ Նաիրի Զարյանը ինքը իր մասին» էջ` 52-57-60-66:

«Գարուն»-8., «Երրորդ կյանք կամ Նաիրի Զարյանը ինքը իր մասին» էջ` 52-57-60-66:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Այս հոդվածը համահեղինակներ Դ. Գասպարյանն ու Ամատուն Վիրաբյանը վերնագրել են «Երրորդ կյանք...»` նկատի ունենալով գրողի կյանքի չերևացող մասը, որը ընդգրկում է մեր հասարակական-քաղաքական կյանքի 1930-ական թթ. տարիները, երբ պետական մեքենան մարդկանց հանեց իրար դեմ` մեկին դարձնելով զոհ ու աքսորական, մյուսին` լրտես ու զրպարտիչ: Այս ճանապարհին հեշտ չի եղել Ն. Զարյանի կյանքը, որովհետև 1920-1930-ական թթ. նա մշտական գրական-խմակային պայքարի մեջ էր ժամանակի խոշորագույն գրողների մի խմբի հետ, որի մեջ էր նաև Ե. Չարենցը: Հոդվածի հեղինակները փաստական նորահայտ նյութերի հրապարակումով ու մեկնաբանությամբ ներկայացրել են նրա կյանքի ու գործունեության մի քանի էջեր` կապված 1920-30-ական թթ. գրական, հասարակական-քաղաքական իրադարձությունների հետ: 1937-ի դեկտ. 2-ին Ն. Զարյանը Համկբկ Կենտկոմին է հանձնել 27 էջանոց մի նամակ, ինչը լույս է սփռում շատ հարցերի վրա: Ն. Զարյանի կյանքի ու գործունեության ներկայացված վավերագրերը, մեր պատմության դժոխային ու ողբերգական տարիների վկայություններ են: Ն. Զ. տուժեց այդ տարիներին, որովհետև դրանք եղան նրա տաղանդի կործանման և բարոյական նկարագրի աղավաղման տարիներ: Ն.Զարյանը հարմարվել է ստալինյան պահանջներին: Այդ պահանջների թելադրանքով է ստեղծվել անհատի պաշտամունքը, միլիոնավոր մարդկանց կորուստը թաքցնող լռությունը, մարդ անհատի ոչնչացումը: Դիմերեսին` 51-րդ էջին, ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ա. Վիրաբյան Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6865