«Գարուն» N11, Նորայր Ադալյան «Եվս մի քանի անհայտներ»-բանավեճ, էջ 62-70

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  «Գարուն» N11 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  62-70-րդ էջերին Նորայր Ադալյանի «Եվս մի քանի անհայտներ» բանավեճն է: Սույն խորհրդածություն-բանավեճը Վ.Պետրոսյանի «Հավասարում՝ բազմաթիվ անհայտներով» («Գարուն» 1968, N3) հոդվածին է վերաբերում: Ն.Ադալյանը նշում է, որ Վ.Պետրոսյանը հանդես է գալիս նոր սյուժեների ու հերոսների, հարաբերությունների ու լուծումների պահանջով, ինչը պայմանավորված է կյանքի ու գրականության անխուսափելի փոխազդեցությամբ: Չարենցի «Ժամանակիդ շունչը դարձիր»-ը հիմա հարկավոր է հենց այս կերպ էլ մեկնաբանել՝ դարձիր ժամանակիդ բեկորը եւ այդպես նայիր շրջապատին, որ թե ազդվիր իրերից եւ երեւույթներից, այլ ազդիր իրերի եւ երեւույթների վրա: Ն.Ադալյանը նշում է, որ գրականություններն ու արվեստները ունեն ազգային նկարագիր, ինչը ձեւավորվել է ավանդների դարավոր կուտակման երկար ճանապարհով: Չարենցի նախահոկտեմբերյան շրջանի քնարի մեջ միեւնույն գույները չեն արժանանում «ապազգային» գնահատականին, քանի որ դրա կառուցվածքը եւ դարասկզբի Երկիր Նաիրիի ողբերգական բովանդակությունը միմյանց համապատասխանում են: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Էջ՝  96+4ներդիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968, նոյեմբեր Չափս՝  26 սմ x 20,5 սմ Տպարան՝  Հ.Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ, Երևան, Տերյան 91 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1319 493 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5456