Գդալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պարզ, միջին չափի գդալ,որի թասիկը տանձաձև է, աջ եզրին կա շագանակագույն բիծ: Գդալի պոչը թասիկի մոտ նեղ է, տակի հատվածը կլորեցված, ունի շատ քիչ շեղություն, որից հետո համաչափ լայնանում է, ունի տափակ կառուցվածք: Գդալի պոչին ամբողջ մակերեսով փորագրված են երկշարք հավասարակողմ ուղղանկյունի սյուներ, որոնց կենտրոնում կա կետանախշ:Երկու սյուների երկարությամբ կատարված է կետ-գծային զարդանախշում:Զարդանախշն ամբողջությամբ վերցված է երկշարք գծային շրջանակի մեջ: Հեղինակ՝  Ռևիկ Հովսեփյան Նյութը՝  փայտ՝ ընկուզենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984-85թթ Չափս՝  22,5 x 5 x 3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1525